Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Պայքար մենաշնորհի դեմ

Պայքար մենաշնորհի դեմ
27.05.2016 | 08:46

Մենաշնորհների վերացման ուղղությամբ կառավարությունը խոսքից գործի անցնելու փորձ է կատարում։ Գործնականում որքանով այն արդյունավետ և նպատակային կլինի, կարճ ժամանակում կպարզվի։ Հայաստանը մեծ երկիր չէ, և, ինչպես ասում են, «մախաթը պարկում չես պահի»։ Իսկ մինչ այդ, կառավարության երեկվա նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն պահանջարկ ունեցող ապրանքների ներմուծման մասով իրականացվել է ուսումնասիրություն, ըստ որի, առանձնացվել են կարագը, ալյուրը, ցորենը, շաքարավազը, արևածաղկի յուղը, հավի միսը, նարինջը, բանանը, բենզինը և դիզվառելիքը։ Կառավարությունն այս պահին փորձում է գտնել ներմուծման անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելու ճանապարհները, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական և լիարժեք տեղեկություն ստանալ։

«Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը և ուղարկվել են պետական եկամուտների կոմիտե, սննդի անվտանգության ծառայություն՝ համաձայնեցումների»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։ Ինչ խոսք, տեղեկատվությունը և փաստաթղթերի հրապարակումը անհրաժեշտ գործիքներ են, սակայն որքանո՞վ դա կտա դրական արդյունք, ժամանակը կփաստի։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ